Նիկոլ Փաշինյանի պատճառով ոչ միայն տարածքներ են կորցրել, այլ նաև ՀՀ անկախությունն է վտանգված։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը։
«Նիկոլ Փաշինյանի ամեն օրը վտանգում է մեր անկախությունը։ Այստեղ խնդիրը քաղաքական ուժերի չէ, մենք պետություն ենք կորցնում, մենք պետք է մոռանանք բոլոր տարաձայնությունները, ամբողջ ներուժը միավորենք։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ նաև իր անվտանգության երաշխավորը կարող է լինել ազգային համաձայնության կառավարությունը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը