02 12 2020

Հայաստանում մի ուրվական է շրջում․ դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուրվականն է․ Արամ Հարությունյան



Նիկոլ Փաշինյանի պատճառով ոչ միայն տարածքներ են կորցրել, այլ նաև ՀՀ անկախությունն է վտանգված։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը։

«Նիկոլ Փաշինյանի ամեն օրը վտանգում է մեր անկախությունը։ Այստեղ խնդիրը քաղաքական ուժերի չէ, մենք պետություն ենք կորցնում, մենք պետք է մոռանանք բոլոր տարաձայնությունները, ամբողջ ներուժը միավորենք։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ նաև իր անվտանգության երաշխավորը կարող է լինել ազգային համաձայնության կառավարությունը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ