01 12 2020

Ալիևը հայտարարել է, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է հանձնվի Ադրբեջանին

Ալիևը հայտարարել է, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է հանձնվի Ադրբեջանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Լաչինի շրջանի մասով հայտարարությամբ, փոխանցում է РИА Новости-ի տելեգրամյան ալիքը:

Ես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցներում ասել եմ, որ Լաչին քաղաքը ևս պետք է փոխանցվի Ադրբեջանին: Այդ պատճառով, մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել այդ միջանցքի երթուղին, որը կմիացնի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ և կառուցել այն: Նշված է նաև ժամանակը՝ 3 տարի: Սակայն կարծում եմ, որ կարող ենք ավելի վաղ սկսել կառուցման աշխատանքները»,- հայտարարել է նա: Ըստ Ալիևի՝ հարցը ներառված է եռակողմ հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ