01 12 2020

ԼՂ խնդրի լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ ներքո. ԱՄՆ դեսպան

ԼՂ խնդրի լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ ներքո. ԱՄՆ դեսպան

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ։ Ըստ դեսպանության հաղորդագրության, Լին Թրեյսին կարևորել է մասնակիցների բաց ու շիտակ գնահատականներն իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ