30 11 2020

Հայկական կողմին ստիպում են ավելի հետ քաշվել նաև Կուբաթլուի և Զանագելանի շրջանների՞ց

Հայկական կողմին ստիպում են ավելի հետ քաշվել նաև Կուբաթլուի և Զանագելանի շրջանների՞ց

Իրավաբան, Ազգային օրակարգի խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը կասկած ունի, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմումը կապված է ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ, ՄԵՂՐԻԻ ՈՐՈՇ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՎ ԿՈՒԲԱԹԼՈՒԻ ՈՒ ԶԱՆԳԵԼԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ հարցի հետ։

Լուրեր են շրջանառվում, որ հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաեւ Կուբաթլուի եւ Զնագելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչեւ այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Գորիս-Կապան ավտոճանապարհի, Մեղրիի որոշ գյուղերի եվ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների մասին

Լուրեր են շրջանառվում, որ հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաեւ Կուբաթլուի եւ Զնագելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչեւ այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Արդյունքում՝ Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի եւ Կուբաթլուի շրջանի միջակայքում կարեւորագույն բարձունքներ ու դիրքեր կարող են հայտնվել թշնամու ձեռքում։ Ակնհայտ է, որ այս իմպոտենտեների իշխանությունը չի պատրաստվում ըմբոստանալ սրա դեմ։

Հիմա հարցի իրավական կողմը․

ա) Նոյեմբերի 10-ի խայտառակ ամոթալի կապիտուլացիոն հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ դիրքերում»:

բ) Այս կանոնից բացառություն է արվում միայն հայտարարության 2-րդ եւ 6-րդ կետերով, որոնց համաձայն՝ մենք թշնամուն վերադարձնում ենք միայն Աղդամի, Քելբաջարի եւ Լաչինի շրջանները։ Այստեղ ուշադրությունը, խոսքը ադրբեջանական վարչատարածքային միավոր Լաչինի, այլ ոչ թե հայկական Քաշաթաղի շրջանների մասին է։ Տարբերությունն այն է, որ ի տարբերություն Քաշաթաղի, Լաչինը ՉԻ ԸՆԴԳՐԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանները (ստորեւ՝ Լաչինի շրջանի տեղադրութունը քարտեզի մեջ)։

գ) Այսինքն՝ պետք է գործի հայտարարության 1-ին կետը, որի համաձայն մեր զորքերը պետք է մնան Կուբաթլուի եւ Զանգելանի մատույցներում, այնտեղ, որտեղ գտնվում են այս պահին։

Գոնե հետեւողական եղեք ու ձեր ստորագրած խայտառակության արդյունքում մեզ մնացող փշրանքները պահեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ