27 11 2020

Փաշինյանը ՊՆ է նշանակել մեկին, որի խորհրդակցությամբ պատերազմ է տանուլ տվել․ Գևորգ Պետրոսյան



Ասում են բա Ադրբեջանում ռազմական դրությունը վերացվել է, որ Հայաստանում վերացվի, չհսակացա, այսինքն՝ Ադբեջանի ու հայաստանի վիճակը նու՞յնն է։ Ադրբեջանը ցավոք սրտի հաղթանակած երկիր է։ Ասյ մակարդակում են տեսնում խնդիրները իշխանականները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ հանրության շրջանում մեծ հիասթափություն կա, քաղաքացիները ցանկություն են հայտնում արտագաղթել։

«Սա անիշխանություն է, Կառավարությունն ամբողջությամբ մատնված է անգործության, ԱԺ-ն էլ գործում է պատվերով։ Ապագայի նկատմամբ քաղաքացիները տեսլական չունեն։ Բա իր նշանակումներին հլը նայեք, հնի և նորի արհեստական բաժանումը։ Ով իրեն հլու-հնազանդ ծառայում է՝ համարվում է նոր, ով իրեն չի ենթարկվում, համարվում է հին։ Հիմա պարզ հարց եմ տալիս, ո՞ւմ նշանակեց  Պաշտպանության նախարար, իր գլխավոր խորհրդականին, որը  նախկին կադր էր։ Նշանակեց մի մարդու, որը փաստորեն ոչ միայն չպիտի նշանակվեր, այլև պաշտոնանկ պիտի արվեր, որովհետև նրա խորհրդակցությամբ ինքը պատերազմը տանուլ է տվել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ