27 11 2020

Աննային ես եմ ուղարկել հրամանատարական կետ․ Նիկոլ Փաշինյան

Աննային ես եմ ուղարկել հրամանատարական կետ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում անդրադառնալով պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում լինելուն, հայտնեց, որ նա է իր տիկնոջն ուղարկել այնտեղ։

«Իմ տիկնոջն են թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ, իսկ հռթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակչության վայրը, ինչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը, այսինքն Բադեն-Բադենի սանատորյա՞ էր հրթիռակոծվող քաղաքը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայանցել որպես իշխանության ցոփության  օրինակ։ Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր հարսցնելը հանցագործությո՞ւն էր»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, Աննա Հակոբյանն իր հանձնարարությամբ գնացել է հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ