27 11 2020

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ մեր, կիսով չափ հակառակորդի տարածքում է. ԳՇ պետի տեղակալ

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ մեր, կիսով չափ հակառակորդի տարածքում է. ԳՇ պետի տեղակալ

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ մեր, կիսով չափ հակառակորդի տարածքում է, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

«Հանքի շահագործողը հանքի սեփականատերն է լինելու», - նկատեց նա:

Ոսկու հանքի վրա մենք դիրք ունենք: Աշխատողներից ոչ ոք այսօր սահման չի անցել: «Այո, մտել են հանքավայրի տարածք: Երեք դիրք են տեղադրել այդ տարածքում, ընդ որում՝ մեկն անմիջապես հանքի եզրագծին»:

Նա նշեց, որ մեր տարածքով չեն մտել:

Խաչատրյանը նաև նշեց. «Այն, ինչ վերաբերում է հայկական սահմանին և հայկական տարածքից արևմուտք գտնվող տեղամասին՝ չեն մտել»:

ԳՇ պետի առաջին տեղակալը հավատացրեց, որ ըստ սահմանի վարչական բաժանման գծի՝ մեր ԶՈւ հսկողության տակ գտնվող տարածքի մասով անհանգստանալու խնդիր չկա՝ անվտանգությունն ապահովված է:

Հակառակորդի զորքը չի մտել Սոթքի հանքի ադմինիստրատիվ կառույցներ, նմանատիպ իրավիճակ չի տիրել, ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Քարվաճառ մտնելուց հետո ադրբեջանական զորքը՝ հանդիպելով արգելափակոցների, խնդիր է բարձրացրել, որ դա իրենց տարածքն է՝ պահանջելով պահպանություն իրականացնող ուժերին դուրս գալ: Բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ տարածքից: Մեր կողմից զգուշացվել է՝ դա ինչ պատկանելություն ունի: Ռուսական կողմին ևս ներկայացվել ենք այդ պահանջները: Ռուսական ու ադրբեջանական կողմերը երկար բանակցել են, որից հետո ինչ համաձայնություն է ձեռք բերվել և հետագայում ինչպիսի զարգացում կլինի՝ չեմ կարող ասել, պահպանության գոտուց համապատասխան անձնակամզը դուրս է եկել», - ասաց նա՝ ընդգծելով, որ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ