Armlur.am-ը հայտնում է․ «Ժամեր առաջ համացանցում ակտիվ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցիները Սոթքի հանքավայրի տարածքում են եւ բանակցություններ են վարում։ Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այս տեղեկությունը: Բայց ArmLur.am-ի հետ զրույցում այն հաստատվեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի կողմից։ Նա նշեց նաեւ, որ ադրբեջանցիները 80 հոգուց կազմված խմբով են եկել ոսկու հանքավայր:
Armlur.am-ի հետ զրույցում պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել է․ «Վարդենիս-Քարվաճառ սահմանազատումը մեծ աղմուկ դարձավ։ Քարվաճառի հանձնումից հետո ադրբեջանցիները մտան Սոթքի ոսկու հանքի տարածք և բանակցեցին մեր զինվորականների հետ՝ մեր դիրքերը հետ քաշելու նպատակով։ Մեր անառիկ Քարվաճառը 44 օր պահել են զինվորականները, կամավորականները՝ մարդիկ, որոնք ոչ մի սանտիմետր չեն նահանջել, և հիմա էլ, բնական է, չեն ուզում իջնել դիրքերից։ Իսկ ադրբեջանցիները քարտեզը ձեռքներին եկել են՝ դիրքավորվելու իրենց հանձնված հատվածներում։ Եվ այո՛, մտել են հանքի տարածք։ Սրա ի՞նչն եք հերքում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը