26 11 2020

Քաղաքական շոուներ են․ Նարեկ Մանթաշյանը՝ իր բնակարանում «ժամանակավրեպ» խուզարկության մասին

Քաղաքական շոուներ են․ Նարեկ Մանթաշյանը՝ իր բնակարանում «ժամանակավրեպ» խուզարկության մասին

Ընդդիմադիր գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր բնակարանում խուզարկություն է կատարվել։

Խուզարկության հետ կապված մանրամասները ճշտելու համար Yerevan.Today-ը կապ հաստատեց Նարեկ Մանթաշյանի հետ։ 

«Խուզարկությունը կատարվել է այն գործով, որով որ մեղադրվում եմ, և դատարանը կալանքի միջնորդությունը մերժել է։ ԱԱԾ քննչական  դեպարտամենտը դիմել է դատարան, ստացել են դատարանի որոշումը, խուզարկությունը կատարել է ոստիկանությունը։

Փնտրել են նոյեմբերի 10-ի գիշերը կառավարությունում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրեր, փաստաթղթեր, համակարգիչ։ Ոչինչ չեն գտել և չեն առգրավել»։

Նարեկ Մանթաշյանը նշեց, որ այդ գործողություններն առնվազն ժամանակավրեպ է գնահատում, որովհետև գործի շրջանակներում ձերբակալվել էր և 3 օր անցկացրել ՁՊՎ-ում։

«Նույնիսկ ողջամտությունը հուշում է, որ եթե ես նույնիսկ թաքցնելու բան ունենայի, հիմա տանը չէի պահի, որովհետև արդեն բավականին ժամանակ է անցել։ Իսկ ինչ վերաբերում է գործի բուն էությանը, դատարանը կալանքիս միջնորդությունը մերժելու հիմքում դրել է նաև քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելուս ողջամիտ կասկածի բացակայությունը, այսինքն՝ նույնիսկ եթե իբր ես, այնտեղ գտնվելով, հանցագործություն եմ կատարել, ինչը որակվել է այդպես, դատարանը նույնիսկ դրան է տվել իր գնահատականը՝ շեշտելով, որ ողջամիտ կասկածի բացակայություն կա, այսինքն՝ նույնիսկ հանցագործության կասկած չի կարող լինել»։

«Հիմա հերթական քաղաքական շոուներն են»,- եզրափակեց Նարեկ  Մանթաշյանը

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ