Ես չեմ համարում, որ Կառավարությունը պետք է հրաժարական տա, և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, հետպատերազմական իրավիճակում դա կլինի անպատասխանատվություն, և չի կարող Կառավարությունը հրաժարական տալ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
Yerevan.Today-ի հարցին՝ ինչո՞ւ չեն գնում հանրաքվեի հասկանալու համար հանրային տրամադրությունները իշխանության նկատմամբ, Դավոյանը պատասխանեց.
«Մենք այս պահին ունենք բազմաթիվ խնդիրներ, մենք ունենք գերիների, անհետ կորածների հարց, բազմաթիվ անտուն քաղաքացիներ, այս ամենի ֆոնին պատկերացնո՞ւմ եք, գալիս են ինչ-որ մարդիկ, ասում են՝ վարչապետը պետք է հեռանա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը