26 11 2020

Կպատկերացնեի՞ք, որ ՌԴ-ն և Ֆրանսիան կարող են Արցախի համար լինել ավելի գործունյա, քան ՀՀ իշխանությունը․ Բեքարյան

Կպատկերացնեի՞ք, որ ՌԴ-ն և Ֆրանսիան կարող են Արցախի համար լինել ավելի գործունյա, քան ՀՀ իշխանությունը․ Բեքարյան

Հասարակական–քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կպատկերացնեի՞ք երբևէ, որ ՌԴ-ն և Ֆրանսիան կարող են Արցախի համար լինել ավելի գործունյա, հոգատար և ընկալելի` քան Հայաստանի իշխանությունները:

Շնորհակալություն ՌԴ-ին այն ջանքերի համար, որ հետևողականորեն կիրառում է Արցախի մեր ազգակիցների անվտանգության և կյանքը բնականոն հուն տեղափոխելու հարցերում:

Շնորհակալություն Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` Ղարաբաղյան հիմնախնդրի ու Արցախի ժողովրդի նկատմամբ հոգատարության և արժեքները շահերին չստորադասելու համար:

Նաև Սենատի բանաձևն այս տրամաբանությունն ունի իր մեջ...

Վստահ եմ, շատ մոտ է օրը (ժամը), երբ Հայաստանը կունենա ազգային և պետական շահերով առաջնորդվող իշխանություն, որն էլ բնականոն և գործընկերային երկխոսության մեջ կլինի արտաքին աշխարհի հետ, և այդժամ, օրինակ` նույն Ֆրանսիայի ԱԳՆ մոտեցումը հնարավոր կլինի պատշաճ քննարկել և միասնական մոտեցումներ որդեգրել:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին և ներկա իշխանություններին, հակիրճ և իրենց համար ընկալելի լեզվով` «ոչ մի բորենի չի պլստալու...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ