25 11 2020

Նիկոլ, դու պատկերացնո՞ւմ ես քեզ՝ Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած բանակցելիս. Տիգրան Աբրահամյան

Նիկոլ, դու պատկերացնո՞ւմ ես քեզ՝ Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած բանակցելիս. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ, հարցազրույցումդ ասում ես, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, իսկ մինչ այդ ասում ես՝ 6 ամիս դեռ ուզում եմ մնալ։

Հիմա, դու պատկերացնում ե՞ս քեզ՝ Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած, ինչ որ բանի շուրջ բանակցելիս։

Հասկանում ե՞ս, որ քեզ այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, դու այլևս գործոն չես՝ ոչ ներսում, ոչ դրսում։ Օր չկա, որ Ալիևը քեզ ծաղրի առարկա չդարձնի, իսկ դու խոսելու տեղ չունես, ի՞նչ ասես, երբ պարտվեցիր, մեզ էլ էս վիճակին հասցրեցիր։ Ի՞նչ ես ուզում դու մեր երկրից, ժողովրդից, էլ ինչ դժբախտություն կա որ դեռ չես բերել, բայց խոստացել ես կամ ուղղակի մտքիդ է։ Վերջին քայլդ արա՝ թող գնա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ