Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ ՊՆ դարձած Վաղարշակ Հարությունյանի քիթը վառոդի հոտ չի տեսել: Օնիկ Գասպարյանն էլ չի ուղղում Արտակ Դավթյանի սխալը, Փաշինյանն էլ «հայբուդուր»-ով է զբաղված…խելքը կհերիքե՞ր բանակով զբաղվել, ինչո՞ւ չասաց՝ Արտակ, էս ի՞նչ արիք: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա նաև հիշեցրեց. «Նախորդ պատերազմում հաղթեցինք, որովհետև իմ վարչապետության ժամանակ պատերզմի 11-րդ օրը որոշեցինք 8000 ֆիդայի հանել ռազմաճակատից և մտցնել կանոնավոր զորք: Իսկ էս մարդը ջոկատներ է կազմում, և այդ ջոկատների ծաղկեփունջը դարձավ «Էրատո» ջոկատը…պատերազմում ի՞նչ ջոկատ, արա՜…պատերազմում զորամասեր են պետք: Մինչև ֆիդայականությունից չհրաժարվենք, միշտ պարտություն ենք կրելու»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը