25 11 2020

Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան

Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան

Դավաճանի մեկ ստորագրությամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անհայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Նայում եմ Արցախի փակված դարպասներին ու հասկանում, որ խելագարվելու եզրին եմ: Կորցրածներս սոսկ 121 գյուղերը չեն, հազարավոր տղաների արդեն ուրիշի հողում թափած արյունն է, էլ տուն չվերադարձող նրանց մարմինն ու հոգին, մեր անտեր մնացած սարերն ու ձորերը, ծխացող Քարվաճառը, վիրավոր ու որբացած Ղազանչեցոցն ու Դադիվանքը, Հայաստանից Արցախ վերադարձած ու Ստեփանակերտի փողոցում անտեր մնացած ու սարսափն աչքերին անտղամարդ ընտանիքը, տիրոջ ձեռքին կարոտող նռան կոտորված այգիներն ու Արցախի կառավարության շենքը, որի անտեր տանիքին էլ չի ծածանվում Արցախի Հանրապետության դրոշը: Մեր ցավն ու կորուստն հաշվելու չի...անգամ գրելու չի...

Դավաճանի մեկ ստորագրությամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անհայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատվությունը:

Ու դավաճանն իր տեքստերում Արցախի կողքին էլ Հանրապետություն բառը չի հնչեցնում:

Նա իր գործն արել է: Թվում էր, թե այս դանթեականից հետո նվազագույնը պիտի հեռանար, դիմեր բոլոր դավաճանների վերջին հանգրվանին…

Բայց՝ ոչ: Բոլորին սեր ու թավիշ խոստացած նիկոլը, կաթվածահար անելով ու փակելով բոլոր փողոցները,տասնյակ մեքենաների ուղեկցությամբ, դատարկ ու ողբից փոքրացած քաղաքի կենտրոնով տուն է սլանում:

նիկոլ, փախուստ չունես, միևնույն է՝ ողջ կյանքում ականջներումդ զնգալու է դա-վա-ճան ճիչն ու խղճիդ ծանրացած է մնալու համազգային նզովքը. դու ոչ միայն Արցախի դռները փակեցիր ու հազարների ճրագը, այլև մեր երազելու թևերը կոտրեցիր…

Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ