24 11 2020

Նիկոլն անկարող է գեթ մի րոպե աշխատել, նախարարներին հանել-դնելով ոչնչի չի հասնելու․ Գեղամ Մանուկյան



Հիմա բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետև վայրկյան առաջ Նիկոլ Փաշինյանի հեռացումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության, համազգային միասնականության, գահավիժող տնտեսական այս փլուզումից դուրս բերելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ հացադուլավոր անդամ Գեղամ Մանուկյանը։

«Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին ուղղակի պետական համակարգի գործունեության վերականգնման համար պետք է հեռանա։ Անցել է 15 օր այդ չարաբաստիկ հայտարարությունից, սակայն որեւէ բան չի իրականացվել, դժբախտության մեջ գտնվող մեր հայրենակիցները պետք է գային Կառավարության դուռ, Պաշտպանության նախարարություն, նոր պետությունը գործի անցնե՞ր»,- ասաց նա։

«Բոլորն էլ հասկանում են, որ այս մարդն ուղղակի անկարող է. նա անկարող է գեթ մի րոպե աշխատել։ Նախարարներին փոխելը որեւէ էական փոփոխություն չի մտցնում։ Իր հռչակած 15 կետանոց այդ ճանապարհային քարտեզի առաջին կետով խոսում է ղարաբաղյան բանակցությունների մասին։ Այս մարդը պարտված է, խայտառակված է, խայտառակված մարդը չի կարող արցախյան բանակցություններ առաջ տանել»։

Անդրադառնալով ուժայիններին՝ նա ասաց․ «Անհասկանալի հանդերձանքով ինչ-որ ստորաբաժանումներ են, որոնք ամենակոպիտն էին գործում այդ ժամանակ։ Մեր երկրի պատմության մեջ արդեն մի քանի դեպք եղել է, երբ բիրտ ուժի դեմ ժողովուրդն է կանգնում, ապա դրանով ոչ մի հարց չի կարող լուծվել։ Թշնամու աչքերին նայած ու կռիվ տված մարդուն ինչո՞վ պետք է վախեցնեն Հայաստանում։ Այն մահակը, որն իշխանությունը գործածում է՝ ռազմական դրության օրենքը, ամսի 26-ին, հույս ունեմ, որ ուղղակի կվերանա»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ