Յուրաքանչյուր ծափ տվող, սրտիկող, հեղափոխական գաղափար կրող հողատուի կողմնակից է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Ավելի քան 2 տարի կենտրոնական և քաղաքային իշխանությունները տապալել են կառավարումը, տվել սին խոստումներ, և անդադար մանիպուլացրել հասարակությանը բոլոր կարևորագույն խնդիրների հետ կապված։ Մենք այս ողջ ընթացքում հնարավորինս օգտագործել ենք բոլոր հարթակները հանրությանը և ձեզ տեղեկացնելու, թե ինչ է կատարվում տարբեր մասնավոր, քաղաքային, պետական ոլորտներում։ Ձեր և ձեր անէական թիմի ղեկավարի ձեռքով ժողովրդին 2․5 տարի առաջ բաժանեցիք սևերի և սպիտակների, և այս դահլիճում նստածներիցդ շատերը բոլորիս բաժանեցիք սևերի ու սպիտակների։ Մենք դարձանք սև, դուք՝ սպիտակ, մեզ անվանեցիք նզովյալ ու վերաբերերվեցիք ինչպես նզովյալի, որովհետև ձեզ հետ երկու քայլ չէինք քայլել, բայց փորձը ցույց, որ հիմա կանգնած ենք շատ լուրջ խնդրի առջև, որի պատասխանատվությունը կրում է դահլիճում նստած յուրաքանչյուրը», -ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը