23 11 2020

Այս սրիկա ապիկարները չեն կարողանում անվտանգության հարց լուծել, բայց շարունակում են աթոռից կառչած մնալ. Լիլիթ Գալստյան



Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, իր հոգեկերտվածքը և այս 2,5 տարիներին երկիրը կառավարելու խառնվածքն ու էությունը՝ ես ուղղակի սահմռկում եմ, թե Հայաստանում գործադիր իշխանությունն ում ձեռքերում է եղել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:

«Դավաճանի պիտակով երկրի վարչապետը և իր քաղաքական թիմը որքան անբարոյական կարող են լինել և չտալ հրաժարական: Ամսի 9-ին՝ լույս 10-ին, երբ այդ խայտառակ կապիտուլացիոն, ստորացուցիչ, դավաճանական հայտարարությունը մեջտեղ եկավ, ես նույնիսկ կարծում էի, որ արժանապատվություն ունեցող ցանկացած տղամարդ պետք է նվազագույնն ինքնասպանության գնար, բայց տեսնում ենք, թե որքան անաբուռ են նրանք: Դավաճանը բավական չէ, նաև անբարոյական և անաբուռ են: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կհամալրեն մեր պատմության այն սև էջերը, որտեղ արձանագրեցինք դավաճաններ, բայց դա ինձ չի մխիթարում, որովհետև մենք ունենք ահռելի կորուստներ, հայրենազրկում և արդյո՞ք ցեղասպանությունից հետո սա մեր 2-րդ հարվածը չէ, կարծում եմ՝ այո», - ասաց Գալստյանը։

Հարցազրույցը վարեց Էմմա Հովսեփյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ