23 11 2020

Սեյրան Օհանյանին, Ալիևի հետ միասին, հետապնդում է նաև Նիկոլ Փաշինյանը․ Արթուր Ղազինյան

Սեյրան Օհանյանին, Ալիևի հետ միասին, հետապնդում է նաև Նիկոլ Փաշինյանը․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ ըստ ամենայնի մարդկայինության դեմ գործած հանցանքի մեղադրանքով: Կարծում եմ, գործի է դրվել Խոջալույի «ցեղասպանության» միջազգային լեգիտիմացման ու ճանաչման մեխանիզմ:

Այդ հնարավորությունը ադրբեջանը ստացել է Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին գաղտնի ստորագրած կապիտուլյացիոն ակտի շնորհիվ:

Ադրբեջանը նաև հայտնել է Հայաստանից 50 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու մտադրության մասին, որի իրավական հիմքը կրկին Փաշինյանի կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթն է:

Բոլոր խնդիրները դեռ առջևում են, Սերգոն ոչ միայն լավ չի ապրելու, այլ նաև նվիրելու է իր ամբողջ ուեցվածքը Ադրբեջանին՝ պարտքը փակելու համար, ու սովածից բացի մնալու է նաև անտուն:

Հ.Գ. Իմիջիայլոց, Սեյրան Օհանյանին, Ալիևի հետ միասին, հետապնդում է նաև Նիկոլ Փաշինյանը . . .»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ