Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Հայաստանի վարչապետի աթոռում բազմած Նիկոլի գլխավոր երազանք է եղել հասնել իշխանության և ինչ-որ ձևով մտնել պատմության մեջ։ Նիկոլը հասավ իր ուզածին... Իր թիկունքում կանգնած սորոսա-թուրքական տանդեմի հովանավորությամբ և հայաստանյան հասարակության նախկին իշխանությունների նկատմաբ տածած հակակրանքի խաղաքարտերն օգտագործելով, ինչպես նաև հասարակության լայն շերտերին մանիպուլյացնելու շնորհիվ այդ հող հանձնողը և իր թիմը 2018 թ-ին, այսպես կոչված, թավշյա հեղափոխության արդյունքում եկան իշխանության։
2,5 տարվա մեջ Նիկոլի նման միջակությունը կատարելով իր հովանավորների պատվերներն ուղղակի քանդեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որի աղետալի հետևանքներից մեկը եղավ 2020 թ-ի 44-օրյա պատերազմը, որի արդյունքում Հայաստանը պարտություն կրեց։ Պատերազմի առաջին իսկ օրվանից հասկացել եմ, որ մենք պարտվելու ենք. 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուց ժամեր անց ազգադավ Նիկոլը ԱԺ ամբիոնից դիմելով ԱԺ պատգամավորներին ասեց." Եկեք պայմանավորվենք...Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարում"։ Սա ինձ համար ապացույց է այն բանի, որ Նիկոլը շատ լավ գիտեր պատերազմի ելքը և պատգամավորներին արված այս առաջարկով ուղղակի բացահայտեց իր ազգադավ էությունը։ Իսկ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ մենք պարտվեցինք, բայց Նիկոլի նմանը և նրան սպասարկողները հասարակության փորձում են համոզել, որ պետք է ուրախ լինենք, որ այսպես ամեն ինչ ավարտվեց...
Էլ չեմ էլ մեկնաբանի պատերազմից հետո շատերի կողմից բարձրաձայնած խայտառակությունների մասին (օրինակ՝ գեներալներ Մովսես Հակոբյանի, Վիտալի Բալասանյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլոց կարծիքները և մանրամասները տեղի ունեցածի վերաբերյալ)...
Այո՛, չզարմանաք... Բայց կան մարդիկ ովքեր ամենացածր արարքի էլ են պատրաստ, միայն թե մտնեն պատմության մեջ։ Այդ տականքների մեջ "առաջամարտիկներից" է եղել եփեսոսցի հույն, որն իր անունն անմահացնելու համար Ք.ա. 356 թ-ին այրել է Եփեսոսի Արտեմիսի տաճարը (աշխարհի 7 հրաշալիքներից մեկը)։ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ էլ իր անունն "անմահացրեց" Նիկոլը, ով կհիշվի որպես մեր ազգի խայտառակություն, ով ծնկեց Իլհամի դեմ և ստորագրեց ազգադավ կապիտուլյացիայի ղազագիրը՝ ազերի թուրքերին նվիրելով 122 արցախյան բնակավայր, այդ թվում նաև բերդաքաղաք Շուշին... Ապագա սերունդները Նիկոլին հիշելու են որպես ազգադավի և հող հանձնողի՝ ով իր արժանի տեղը զբաղեցրեց Պետրոս Գետադարձի և Վեստ Սարգսի կողքին...
Նիկոլը մի բան պետք է գիտենա. նա ընդամենը գործիք է այն ուժերի ձեռքում, ով իրեն բերել է իշխանության և դեռ ամեն ինչ անում է, որ իր նմանը շարունակի պահպանել վարչապետի պաշտոնը՝ ենթադրաբար այլ հակահայ հանձնարարականներ տալու համար... Բայց Նիկոլի նման վախկոտը պետք է նաև հիշի, որ երբ "Մավրը կատարեց իր գործը. Մավրը կարող է հեռանալ"...
Հ.Գ. Նիկոլի նման ազգադավի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնին մնալը խայտառակություն է և վտանգավոր է Հայաստանի և Արցախից մնացած տարածքների համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը