22 11 2020

Մենք պարտվեցինք, քանզի Փաշինյանին հաջողվեց կանոնավոր բանակը վերածել ջոկատների՝ «Էրատո»–ների. քաղաքագետ

Մենք պարտվեցինք, քանզի Փաշինյանին հաջողվեց կանոնավոր բանակը վերածել ջոկատների՝ «Էրատո»–ների. քաղաքագետ

Արցախյան 2-րդ պատերազմում մենք պարտվեցինք, քանզի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կանոնավոր բանակը վերածել ջոկատների՝ «Էրատո»-ների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

«Հաղթանակի եւ պարտության բանաձեւերը

Արցախյան 1-ին պատերազմում մենք հաղթեցինք, քանզի ցաքուցրիվ ջոկատներից կանոնավոր բանակ սարքեցինք։ Եվ դա արվեց պատերազմի եռուն շրջանում՝ արկերի ու փամփուշտների տակ։

Արցախյան 2-րդ պատերազմում մենք պարտվեցինք, քանզի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կանոնավոր բանակը վերածել ջոկատների՝ «Էրատո»-ների։ Եվ դա արվեց պատերազմի 3-րդ օրվանից սկսած՝ ԱԹՍ-ների ու հրթիռների ներքո։ Արվեց հետեւողականորեն։ Թե ինչու արվեց՝ կպարզի «Սեպտեմբերի 27»-ի դեպքերն ուսումնասիրող համազգային հանձնաժողովն ու փաստահավաք խումբը։

Ի դեպ, մեր երկրի գլխին տարբեր ամիսների «27»-եր բերած պատվիրատուն նույնն է՝ թուրքական պետությունը։ Պարզապես թուրքի գործիքներն են տարբեր»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ