21 11 2020

Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունն այլընտրանք չունի. Լավրովը ամփոփում է Հայաստան այցը

Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունն այլընտրանք չունի. Լավրովը ամփոփում է Հայաստան այցը

Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունն այլընտրանք չունի, այն կասկածի տակ դնելու բոլոր փորձերն անընդունելի են: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը:

«Բոլորի կողմից նշվեց, որ այդ հայտարարությունն այլընտրանք չունի և իրավիճակի կարգավորման միակ ուղին է, որը շաբաթներ առաջ բավականին սուր բնույթ է ստացել: Ընդգծվել է, որ տվյալ հայտարարությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձեր երկրի ներսում, և դրանից դուրս, անընդունելի են: Մենք հաստատել ենք մեր վճռականությունն՝ այդ հայտարության իրագործումն ապահովելու հարցում»,- նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ հաստատել է իր՝ Ղարաբաղի հարցով հայտարարությունը կատարելու հանձնառությունը:

«Մենք հանդիպում ենք ունեցել նաև ՀՀ նախագահի հետ: Նա և երկրի վարչապետն ընդգծել են, որ այդ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել մարդկային կյանքեր: Նրանք հանձնառու են հայտարարության հետագա կատարմանը»,- ասել է Լավրովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ