Ինչպես արդեն նշել ենք, Ազատության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավքը: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը: Նա իր ելույթում հարցեր ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
«Դեղին մամուլի խմբագիր, որ այդպես էլ երկրի վարչապետ չդարձար, բարի եղիր և պատասխանիր այն հարցերին և մեղադրանքներին, որ հնչեցնում են ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարություններին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը