Այսօրվա պայքարը նաև Հայաստանի գոյության համար է։ Այն մարդն ու իր թիմը, ովքեր տապալել են ամեն ինչ՝ մեզ հասցրել աղետալի վիճակի, այսօր էլ վտանգում են Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի և Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Ես չեմ կարողանում հասկանալ, թե մարդը, երկրի ղեկավարը, որքան բարոյազուրկ կարող է լինել, որ մեզ մեր հայրենիքի մի մեծ հատվածից զրկելով դեռ երես ունենա խոսել, իր պաշտոնավարումը շարունակել։ Ինչպե՞ս է մեր հանրությունն այս ամենը հանդուրժում։ Սա ուղղակի հանդուրժելի չէ։ Իմ կյանքի բավականին մեծ հատված նվիրված է Արցախին, արցախցուն և մեր անվտանգային խնդիրներին։ Ու այն մարդիկ, ովքեր խորապես գիտակցում են տեղի ունեցածի ողջ լրջությունը ուղղակի չեն կարող հանձնվել և չպայքարել։ Եթե չպայքարենք, ապա կկորցնենք այն ամենը, ինչը դեռ մնացել է՝ Հայաստանը, Արցախի մնացած հատվածը, հայի տեսակը»,- գրել է Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը