21 11 2020

Իրավապահները դարձել են դավաճան Նիկոլի գերին և զբաղված են ապօրինի հրամաններն ի կատար ածելով․ քաղաքագետ

Իրավապահները դարձել են դավաճան Նիկոլի գերին և զբաղված են ապօրինի հրամաններն ի կատար ածելով․ քաղաքագետ

Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները վաղուց արդեն դարձել են դավաճան Նիկոլի գերին և զբաղված են նրա ապօրինի հրամաններն ի կատար ածելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Սիրելի ընկերներ, մոտ երկու ժամ առաջ ազատ եմ արձակվել Քննչական ծառայությունից: Ինձ բերման ենթարկելու, ապա նաև քրեական գործի մասին ոչինչ ասելու կարիք, կարծում եմ, չկա: Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները վաղուց արդեն դարձել են դավաճան Նիկոլի գերին և զբաղված են նրա ապօրինի հրամաններն ի կատար ածելով:

Կարևորը հիմա այլ բան է` մեր Հայրենիքի ապագան: Ես տեսնում եմ, որ դավաճանների այս իշխանությունը սպառում է իր վերջին ռեսուրսները: Բան չի մնացել. մեր ժողովուրդն այլևս չի հանդուրժում դավաճան Նիկոլին և իր հանցակից թիմակիցներին: Եվ այս պայքարը չի կարող հաջողությամբ չավարտվել:

Սիրելի ընկերներ, վաղը 14:00-ին ես կրկին կլինեմ Ազատության հրապարակում: Այնտեղ է այս օրերին խտացել մեր ազգի հավաքական կամքը: Եվ այնտեղից է սկսվելու Հայրենիքի փրկությունը: Բոլորին ամուր կամք և խաղաղություն եմ մաղթում: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար՞: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ