19 11 2020

«Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը քայքայիչ է մեր երկրի համար․ Մովսես Հակոբյան

«Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը քայքայիչ է մեր երկրի համար․ Մովսես Հակոբյան

««Ազատություն» ռադիոկայանը մեր երկրի համար այս տարիներին քայքայիչ գործունեություն է իրականացրել»։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանը։

Նա խորհուրդ տվեց ռադիոկայանի՝ իր ասուլիսին ներկա լրագրողին հարցեր չտալ։

Մովսես Հակոբյանն ասաց, նախկինում էլ մերժել է այդ լրատվամիջոցին հարցազրույց տալ։

«Ձեր ռադիոկայանից ինձնից հարցազրույց վերցնողին ասել եմ՝ հարցազրույց չեմ տալիս, որովհետև ձեր գործունեությունը քայքայիչ է մեր երկրի համար»,- նշեց զինվորականը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ