19 11 2020

Փաշինյանը չի՞ հասկացել, որ պատերազմում պարտվել է, և նրան փրկել է Ռուսաստանը. Վլադիմիր Սոլովյով



Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա կես տարվա համար նախատեսված գործողությունների ճանապարհային քարտեզին։

«Իսկ Փաշինյանը չի՞ հասկացել, որ պատերազմում պարտվել է, և նրան Ռուսաստանը փրկեց։ Ինչպե՞ս է նա պատրաստվում Փաշինյանը արցախցիներին վերադարձնել իրենց տուն, դա դեռևս ապահովում են ռուս խաղաղապահները։

Ինչպե՞ս է նա պատրաստվում վերականգնել ԼՂ հարցով խաղաղ գործընթացը՝ հաշվի առնելով, որ այդ խաղաղ գործընթացում նա պետք է խոսի Ալիևի հետ; Ինչպե՞ս է նա պատկերացնում այդ զրույցը՝ հաշվի առնելով, թե ինչպես էր նա ժամանակին ծաղրել Ալիևին, իսկ Ալիևը նրան պատասխանեց։

Պարտության մեղքը միշտ գերագույն գլխավոր հրամանատարի վրա է, և նա պատրաստ է պատժել բոլորին, բացի իրենից։

Նա 2․5 տարի ուներ, ինչի՞ վրա է ծախսել այդ ժամանակը։ Պատրաստվե՞լ է պատերազմին, գտե՞լ էր կադրեր, տնտեսությունը զարգացրե՞լ էր։ Եվ հիմա, երբ նա ասում է՝ ինձ կես տարի տվեք, ինչ է, դրանից հայ ժողովրդի ցավը կմեղմանա՞»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ