18 11 2020

Փաշինյանը Հանրապետության հրապարակ իջավ թիկնազորի ուղեկցությամբ

Փաշինյանը Հանրապետության հրապարակ իջավ թիկնազորի ուղեկցությամբ

Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ դուրս եկավ Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքվել էին նրա աջակիցները

Թիկնապահները շրջապատել էին վարչապետին նրա կարճատև ելույթի ընթացքում։

«Այսօր առավոտից մեր բոլոր հնարավոր ձևերով իրազեկում ենք, որ այս հավաքը տեղի չունենա։ Ես գիտեմ, որ Հայաստանում ձեր նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր, ըստ անհրաժեշտության, կգան հրապարակ։ Ես ուզում եմ նախ ձեր աջակցության համար շնորհակալություն հայտնել, բայց մյուս կողմից ուզում եմ ներողություն խնդրել, ես չեմ եկել այսօր միայն մեկ հայտարարություն անելու։ Նախ խոնարհվում եմ այն տղերքի առաջ, ովքեր առաջնագծից են, խոնարհվում եմ բոլոր զոհերի առաջ, խոնարհվում եմ ծնողների առաջ։ Խնդրում եմ, մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց հավաքը դադարեցնենք։ Առաջինը ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի, երկրորդը ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, բոլորիդ կհրավիրեմ հրապարակ։ Եկեք այս 2 կետի վրա պայմանավորվենք։ Շատ եմ խնդրում հավաքը դադարեցրեք։ Ես այստեղ չեմ մնալու, որ հավաքը շարունակվելու պատճառ չդառնամ»։

Այնուհետև Փաշինյանը անվտանգության աշխատակիցներով շրջապատված վերադարձավ կառավարության շենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ