17 11 2020

Ի պատասխան հայտնի «պոռնոաստղ» դավաճանի բարբաջանքին․ Կարապետ Գուլոյան. hraparak.am

Ի պատասխան հայտնի «պոռնոաստղ» դավաճանի բարբաջանքին․ Կարապետ Գուլոյան. hraparak.am

hraparak.am-ը գրում է.

«Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե տեսանյութեր է տեսել, որոնցում երևում է, թե ինչպես է Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը «կազմակերպում» նոյեմբերի 10-ին կառավարության շենքում տեղի ունեցած գործողությունները․

«Իմ գործընկեր Արթուր Մանուկյանը՝ ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսան և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Կարապետ Գուլոյանը՝ Աբովյանի նախկին քաղաքապետ, թանկարժեք մեքենաներով՝ համարները հանած, գիշերը գալիս են կառավարության շենք, նաև իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարում են անհարիր և վատ արարքներ՝ քրեորեն հետապնդելի։ Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ, իհարկե, իմ կողմից նշված Գագիկ Ծառուկյանի 2 փեսաները ոչ մի բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում»,- ասել էր Հայկ Սարգսյանը։

Մենք կապվեցինք Կարապետ Գուլոյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել Հայկ Սարգսյանի հայտարարությունը, Գուլոյանը այն «պոռնոաստղ դավաճանի» բարբաջանք համարեց․

«Տեղեկացա, որ այսօր, գիշերային ակումբների հայտնի սիրահար, հանրության մեջ ճանաչված «շիշ բռնող» և պատահականության արդյունքում  պատգամավոր դարձած դավաճանը, իր և իր սեփական թիմի անհաջողությունը քողարկելու համար, երկրում խորացող ճգնաժամը մի կողմ դնելով, համարձակվել է ցեխ շպրտել իմ անվան վրա՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը: Ես չեմ հերքում, որ այդ չարաբաստիկ օրը, երբ լուր եմ ստացել, որ մարդիկ մտել են կառավարության շենք և կա անկարգությունների իրական վտանգ, ես, Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև մի խումբ պատգամավորներ ժամանել ենք այնտեղ:

Տեղում հանգել ենք եզրակացության, որ արդեն իսկ սկսված անկարգություններն ամեն գնով պետք է կանխվի՝ առավել ծանր իրավիճակ թույլ չտալու նկատառումներով: Ես այնտեղ գտնվող պատգամավորների հետ միասին ունեցել եմ մեկ խնդիր՝ հանդարտեցնել իրավիճակը, թույլ չտալ բախումներ: Ասածս կփաստեն ներկաները, ոստիկանության և անվտանգության աշխատակիցները: Ցավալին այն է, որ երկիրը տանուլ տված իշխանությունը այլևս կախվում է փրփուրներից, իսկ նրա պատիվը փորձում է փրկել «պոռնոաստղը», ում հայրենիքը սկսվում և ավարտվում է գիշերային ակումբներում: Երիտասա՛րդ, իսկ երբ երկիրդ մեկ ստորագրությամբ հանձնվում էր թշնամուն, որպես ԱԺ պատգամավոր՝ ո՞ւր էիր դու, որտե՞ղ էիր վայելում կյանքը, ինչո՞ւ քո բարձր հեղինակությամբ չփորձեցիր կանխել ամբոխին, թե՞ որոշել էիր հետո լուծել նրանց հարցերը...։ Ուրեմն, չփորձես սլաքներ թեքել, չփորձես մեղքդ այլոց գրպանը գցել, չփորձես այս ծանր շրջանում, երբ ձեր ուժի ապաշնորհ քաղաքականության հետևանքով խայտառակ պարտություն ենք կրել, կորցրել հայրենիքի մի մասը, երբ հազարավոր քաջորդիներ զոհվել են հանուն հայրենիքի, երբ հազարավորները զրկվել են իրենց տնից, բնակավայրից, անատամ մեղադրանքներ հնչեցնել մի մարդու հասցեին, ում խոսքերի հավաստիությունը կարող է հաստատել այնտեղ գտնվող ցանկացած ոք: Գիտեմ, որ անհույս է, բայց մի փոքր արժանապատվություն ունեցիր»,- ասաց Գուլոյանը»։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ