ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականից հետո հանդիպել է ԱԳՆ անձնակազմի հետ։
«Սիրելի գործընկերներ, բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը: Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։ Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը:
Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում: Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի: Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են:
Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով: Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը», - անձնակազմի հետ հանդիպմանն ասել է Զոհրաբ Մնացականյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը