Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պատերազմի հետևանքով Արցախից Հայաստանում ապաստանած քաղաքացիներին ՀՀ կառավարության տրամադրելիք օժանդակությանը։ Գրառման մեջ ասվում է․
«1,500,000 պարգևավճար ստացող դավաճան ռեժիմը սրիկայի գլխավորությամբ որոշել է ամեն բան կորցրած արցախցիներին 68.000 դրամ միանվագ գումար հատկացնել:
Ազգադա՛վ, դու նրանցից իրենց տունն ու հայրենիքը 68.000 դրամով ես գնո՞ւմ։
Նրանք ժամացույց ու օծանելիք չեն կորցրել է, կորցրել են տուն, հայրենիք, մի ամբողջ կյանքի քրտնաջան ներդրում, առավոտը բարի լույսով սկսելու ու գիշերը գլուխը հանգիստ բարձին դնելու իրավունք են կորցրել։
Էդ կորուստն էլ քո կողոպուտի արդյունքն ա: 100 փաստիդ մեջ չմոռանաս ֆիքսել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը