Վստահ կարող եմ ասել,որ մեր փառապանծ բանակը եւ կամավորները մինչեւ վերջ անձնվիրաբար պայքարել են, կռվել են, բայց մենք թիկունքից դավադիր ուժ ենք ունեցել, ոշնամիներ եւ դրանք մեր իշխանություններն են եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
«Վարչապետ կոչեցյալը` Նիկոլը, ինքը չի կարող առաջ տանել մեր երկիրը, դու գնացել, թուրքի ոտքերն ես լպստել, դու սպիտակ դրոշ ես բարձրացրել, մեզ բոլորիս ծնկի ես բերել, մեր բոլորի հոգիների վրա ոտքերդ տրորել ես, ինչ ես ուզում: Եթե մի փոքր մարդ լիներ դա, մի փոքր հայ լիներ, ինքը պետք է հրաժարվեր: Դու ոնց կարող ես գնալ, բանակցային սեղանի շուրջ նստես Ալիեւի հետ, մի մարդ, որ քեզ ասում է թոզմիշլար: Դու թոզմիշլար ես եղել Նիկոլ, դու ոնց ես նստելու, քեզ վրա ծիծաղում են, եւ ցավոք սրտի քեզ վրա ծիծաղելով, մեզ վրա են ծիծաղում: Հեռացիր Նիկոլ, հեռացիր, գնա: Հիշո՞ւմ ես չէ, որ ժամանակին նայեցի քեզ ու ասացի դու ով ես, ի՞նչ երեւույթ ես, ինչի՞ ծնունդ ես, ես ուղղակի մի քիչ ավելի մեղմ եմ ասել` մտածելով, որ քո մեջ կարող է ինչ-որ մի մարդ լինի, չկա, դու ոչնչություն ես, հեռացիր գնա, ինչ ես ուզում էս մարդկանցից, ինչ ես ուզում հայ ժողովրդից: Ես ուզում եմ դիմեմ ժողովրդին, ովքեր հայրենասիրություն ունեն, ինչի՞ եք նստել ֆեյսբուքներում, դուրս եկեք, իշխանության կռիվ չկա, իշխանությունը փողոցում նետված է, ոչ մեկին պետք չի»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն Փաշինյանին է պետք իշխանություն եւ նա է իշխանության կռիվ տալիս:
«3 պատերազմի մասնակցի, ով իր որդիների հետ սահման էր պահում բերել ձերբակալել ես: Նույնիսկ էս պարագայում սրիկայաբար փորձում ես մեղադրել զինվորականներին, ասում ես ժողովուրդը փախել է, մեր ժողովուրդը չի փախել, մինչեւ վերջ պայքարելա, դու չես ապահովել, ոչնչություն, հեռացիր, ի՞նչ ես ուզում: Ես նորից եմ ասում, ժողովուրդ, սթափվեք, էստեղ իշխանության կռիվ չի գնում, հայրենիքի ու մեր սահմանների հարցն է գնում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը