«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է․
«Վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալություններն իշխանության միակ և ոչ ադեկվատ արձագանքն է ստեղծված բարդագույն իրավիճակին։ Սա հասկանալիորեն խորացնում է առանց այդ էլ լարված մթնոլորտը։
Շատ ափսոս է, որ իրավապահները ճիշտ չեն գնահատում ստեղծված իրավիճակը և այն, որ հակաօրինական հրահանգները կատարելու հետևանքով կրելու են անհատական պատասխանատվություն։
Ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Ի տարբերություն իրավապահների՝ դատարանն արդեն իսկ մի քանի որոշմամբ ապացուցել է, որ ճիշտ է գնահատում արդի իրավիճակը, պատրաստ չեն օրենք խախտել։
Այսօր էլ դատարանը պետք է քննի Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Շատ կարևոր է, որ դատարանը մնա քաղաքական չեզոքության շրջանակում, քանի որ պրոցեսները այլևս իրավական չեն։ Շատ կարևոր է, որ դատարանները մնան իրենց գործառույթների շրջանակում և առաջնորդվեն բացառապես օրենքով, այլ ոչ թե քաղաքական հրահանգներով:
Դատարանները այն կարմիր գիծն են, որ չի կարելի խախտել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը