15 11 2020

Փաշինյանն Արցախի նախագահին ասել է, որպեսզի նա ազատի գեներալին` իր կնոջ հետ կոպիտ խոսելու համար. Արամ Գաբրելյանով



Արամ Գաբրելյանովը (ունի Карамба հայտնի տելեգրամյան ալիքը) Соловьев LIVE եթերում մի շարք ապշեցուցիչ փաստեր է պատմել` կապված Փաշինյանի և նրա տիկնոջ հետ:

«Կարող եմ պատմել բաներ, որոնցից պարզապես կապշեք: Այսպես` պատերազմի առաջին օրվանից Փաշինյանի կինը եղել է Ղարաբաղում ու մասնակցել գեներալների քննարկումներին, կարծես նա բանակից բան է հասկանում: Գեներալներից մեկը նրան ասել է, որ դուրս գա, չխանգարի իրենց, և գիտե՞ք ինչ է եղել հետո: Փաշինյանը զանգահարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և ասել, որպեսզի նա ազատի տվյալ գեներալին` իր կնոջ հետ կոպիտ խոսելու հմաար: Սա ի՞նչ է, սա ի՞նչ աբսուրդ է»,- ասել է Գաբրելյանովը:

Նրա խոսքով, Արցախի ՊՆ ղեկավար Ջալալ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա են եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը (նրանք պատերազմի հենց առաջին օրերին մեկնել էին Արցախ): Եվ, երբ Փաշինյանը տեսակապով միանում է իրենց և տեսնում, թե ովքեր են ներկաների թվում, նա այնքան ավանակ է գտնվում, որ չի գիտակցում, որ պատերազմ է գնում, և ասում Ջալալին. «Ի՞նչ են անում այդ մարդիկ այստեղ»:

Ջալալ Հարությունյանը փորձում է բացատրել, թե իրենց հրավիրել են, քանի որ փորձառություն ունեցող, պատերազմ անցած մարդիկ են, Փաշինյանն ի պատասխան չեղարկում է խորհրդակցությունը` պահանջելով հեռացնել այդ անձանց: Ո՞վ է այս մարդը: Նա իսկական սրիկա է, սրիկա: Այդ մարդիկ մի կողմ են դրել իրենց հպարտությունը, փորձել ելք գտնել իրավիճակից և ի պատասխան ստացել սա: Ավելին ասեմ: Երբ մեզ բոլորիս հայտնի Սեմյոն Պեգովը գրել է, որ Արցախ է ժամանել Ռոբերտ Քոչարյանը, 20 րոպե անց ինձ զանգահարել է Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը և ասել, որ Պեգովին ուղարկում են հետ, նա իրենց այլևս հարկավոր չէ: Ասում եմ` այս ինչ ես դուրս տալիս, և նա պատասխանում է , թե դա Փաշինյանի հրամանն է»,- պատմել է Գաբրելյանովը:

Նա մեղադրել է այս ամենում նաև ՀՀ ՊՆ ղեկավարին և ԳՇ պետին, որոնք իրենց վախկոտների պես են պահել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ