«Ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց ես տպավորություն ունեմ, որ ընդդիմության լիդերներից և ոչ մեկը չէր ցանկանա մինչև դեկտեմբերի 1-ը լինել Հայաստանի ղեկավարը, մինչ այն պահը, որ հողերը հանձնվեն։ Որովհետև ոչ մեկը չի ուզենա պատասխանատու լինել հողերի հանձնման համար»,- «Ռոսսիա» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, կշարունակվի ևս նվազագույնը երկու շաբաթ, որից հետո, երբ հողերը, ցավոք, հանձնված կլինեն, համոզված եմ, բոլոր դեպքերում Փաշինյանը ստիպված կլինի հեռանալ»,- հավելել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը