14 11 2020

Համահայկական հիմնադրամին նվիրաբերած 100 մլն դոլարի ծրագրերը հայտնվեցին թշնամու մոտ, ո՞վ է պատասխան տալու. Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամին նվիրաբերած 100 մլն դոլարի ծրագրերը հայտնվեցին թշնամու մոտ, ո՞վ է պատասխան տալու. Արա Վարդանյան

Իմ «յուրացվածը» գոնե Հայաստանում կծախսվեր, իսկ ձեր նվեր տվածը գնաց Ադրբեջանին։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը: 

«Մի տրամաբանական հարց տամ, գուցե մեկը պատասխանի.

Ինձ մեղադրում են Համահայկական հիմնադրամից մոտ 500 հազար դոլար յուրացնելու մեջ։ Չեմ խորանալու մեղադրանքի անիմաստ լինելուն, այլ հարցս կտամ.

Բա, որ իմ կողմից ղեկավարված ժամանակահատվածում հարյուր հազարավոր հայերի կողմից նվիրաբերած առնվազն 100 միլիոն դոլարի իրականացված ծրագրերը Նիկոլի պատճառով հայտնվեցին թշնամու մոտ կամ էլ ավիրվեցին, ո՞վ ա պատասխան տալու, ո՞վ...

Իմ «յուրացվածը» գոնե Հայաստանում կծախսվեր, իսկ ձեր նվեր տվածը գնաց Ադրբեջանին։
Հիմա ի՞նչ, ես, չապացուցված մեղքով, վատն եմ, դուք էլ, ապացուցված մեղքով, լավը՞...»,- գրել է Վարդանյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ