Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ կոչ անելով իրականացնել քաղաքական առաքելությունը։
«Վերջին անգամ եմ դիմում իմքայլական պատգամավորներին: Իրականացրեք ձեր քաղաքական առաքելությունը որպես խորհդարանական հանրապետության օրենսդիր մարմնի մեծամասնություն:
Հրապարակայնորեն ներկայացրեք, ինչպիսի ելքեր եք տեսնում եւ ինչ կոնկրետ քայլեր ձեռնարկում ստեղծված ճգնաժամային իրավիճակում:
Եթե դա այսօր էլ չանեք, ուրեմն ինքնակամ հրաժարվում եք ընդհանրապես որեւէ քաղաքական գործոն լինելուց, ճանապարհ բացելով հակասահմանադրական զարգացումներին, որի հիմնական պատասխանատուն հենց դուք եք դառնալու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը