Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ներկայացրել է փաստեր, որոնց մասին այսօր չի խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լսեցի դավաճան վիժվածքի բարբաջանքները, որի 20 րոպեանոց ելույթի ամբողջ իմաստն այն էր, որ հանձնել է հայրենիքը ստիպված, որ մնացած զորքը չմահանա։ Թողնելով մի կողմ ծայրից ծայր մյուս ստերը, ահա փաստեր, որոնք չգիտի ժողովուրդը և որոնք, դո՛ւ, դավաճան Նիկոլ, թաքցրել ես մինչև հիմա.
Դու պնդում ես, որ պատերազմն անխուսափելի էր։ Ո՜չ։ Պատերազմը սկսվեց, որովհետև դու ամեն ինչ արեցիր, որ բանակցությունները տապալվեն և իրականացրիր թշնամուն հիմնական երազանքը՝ աշխարհին հասկանալի դարձնել պատերազմ սկսելու իր ձգտումը: Դու՛ հայտարարեցիր, որ բանակցությունները անիմաստ են՝ հրահրելով ռազմական գործողություններ։
Դու հրաժարվեցիր հնարավորությունից հետ վերցնել Ղարաբաղի սահմանները։
Դու հրաժարվեցիր չթողնել ադրբեջանցիներին հետ Արցախ։ Իսկ վերջում համաձայնվեցիր։ Համաձայնեցիր հանձնել բոլոր 7 շրջանները, տալ Հադրութն ու Մարտունու շրջանի էական մասը:
Համաձայնեցիր Արցախին առանց կարգավիճակի և պայմանավորվածության այն որևէ կերպ շտկելու ապագայում։
Համաձայնեցիր Արցախ են վերադառնում ադրբեջանցիները և Արցախի հարցը «լուծելուց» հետո համաձայնեցիր հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը՝ բացելով Մեղրին։
Սա է իրականությունը: Սրանք անժխտելի փաստեր են։ Փաստեր են, որ հետապնդելու են քեզ քո ամբողջ կյանքի ընթացքում։ Հետապնդելու են քո ընտանիքին։ Քո թիմակիցներին։ Ու քեզ ու քո թիմակիցներին գամելու են անարգանքի սյանն ու դասելու են հայ ժողովրդի թշնամիների շարքին։
Ստելով ու մանիպուլյացիներով իշխանությունը պահելու ժամանակը անցել է։
Դավաճա՛ն, հեռացիր հիմա՛ քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել:
Նիկո՛լ, որքան մնաս, այնքան անփառունակ վախճան ես ունենալու։
Ընդ որում, ոչ միայն դու, այլև քո դավաճանական ամբողջ թիմը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը