12 11 2020

Ժամը 12։00-ին կլինի ասուլիս, 17:00-ին՝ հավաք-երթ Մատենադարանի մոտից. Արծվիկ Մինասյան

Ժամը 12։00-ին կլինի ասուլիս, 17:00-ին՝ հավաք-երթ Մատենադարանի մոտից. Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը կեսգիշերին կայացած ասուլիսի ընթացքում բոլորին հրավիրեց հավաք երթի վաղը 17:00-ին Մատենադարանի մոտից, եւ հույս հայտնեց, որ երթին կմասնակցեն նաեւ մարզերից: Իսկ կեսօրին՝ ժամը 12։00-ին, կկայանա ասուլիս։

«Այսօրվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները,  այն ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում,  մերժում են այն  կապիտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը եւ որը չի կարող այլեւս Հայաստանը կառավարել շատ պարզ պատճառով, որ եթե երկրի վարչապետը կապիտուլացնում է երկիրը, հանձնում է հողերը եւ դրանից հետո փորձում է արդարացնել, կամ մեղավորներ փնտրել այս կամ այն անձանց, նա չի կարող եւ իրավունք չունի շարունակել երկրի կառավարումը: Մենք համոզված ենք, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որը էականորեն  կարող է փոխել իրավիճակը, բեկում մտցնել վիճակի մեջ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով` սա ոչ իշխանության կռիվ է, ոչ էլ աթոռակռիվ է, այլ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության փրկության պայքար է, ազգային ողնաշարը վերականգնելու պայքար է:

«Իշխանությունը այս ամենին պատասխանում է ոչ բովանդակային ու ոչ ըստ էության հակադարձումներով` դիմելով ռեպրեսիաների: Այսօր իրավական մարմինները փորձում էին գողանալ, կամ բերման ենթարկել շարժման առաջնորդներին: Այս պահին առաջնորդների մեծ մասը ձերբակալված կամ բերման ենթարկված են, բայց սա չի կոտրում մեզ, բայց սա ավելի զորեղացնում մեզ եւ արդյունքը լինելու է էլ ավելի մեծամասշտաբ գործողությունները»,-ասաց նա`        նշելով, որ իրենք պարտավոր են այս պայքարը տանել:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ