12 11 2020

Ձեզ թվում է, Շարմազանովին, Իշխանին, Վանեցյանին ու Ծառուկյանին բռնելով, հարց եք լուծելո՞ւ. Աշոտյան

Ձեզ թվում է, Շարմազանովին, Իշխանին, Վանեցյանին ու Ծառուկյանին բռնելով, հարց եք լուծելո՞ւ. Աշոտյան

Ձեզ թվում է, Շարմազանովին, Իշխանին, Վանեցյանին ու Ծառուկյանին բռնելով, հարց եք լուծելո՞ւ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արա, բայց ի՜նչ անհայրենիք կապիկներ եք։

Դուք, հայրենիքին դավաճանած սրիկաներդ։ Ձեզ թվում է, Շարմազանովին, Իշխանին, Վանեցյանին ու Ծառուկյանին բռնելով, հարց եք լուծելու՞։

Ժամացույցի սլաքը միացվեց այն պահին, երբ թուրքի առաջ չոքեցիք ինքներդ եւ փորձեցիք չոքացնել մի ամբողջ ազգի։

Բայց իմ ազգը չոքող չի, կզող չի, երկու տարի առաջ իր գործած սխալն ընդունող է ու ձեր աներես սֆաթներին դավաճանի պիտակ դաջող է։

Դուք գնացող եք, դա ընդամենը ժամանակի հարց է։

Խնդիրն այն է, որ հօդս ցնդեք օր առաջ, որ մենք ազգովի շանս ունենանք ձեր դավադրության պլանից այս փուլում գոնե մի քանի ռումբ չեզոքացնել։

Տղա եք, օր առաջ ինձ էլ զորացրեք, գամ հասնեմ ընկերներիս եւ հայրենակիցներիս։

Всех не перестреляете»,- գրել է նա։

***

Խորհրդարանական մեծամասնության հայտարարության տեքստի հեղինակին չգիտեմ, բայց եթե այն տարածվել է խմբակցության անունից ու ոչ մի պատգամավոր հատուկ կարծիք առանձին չի հայտնում, ապա ասեմ. դուք անմեղսունակ, տգետ ու վախկոտ եք։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա գրել է. «Ձեր կարճ խելքով սեփական ժողովրդի դեմ Մոսկվայից մարդ եք հա՞ բերում։

Դու՞ք։ Մոսկվայի՞ց։ Չհիշացնեմ հիմա ձեր ռուսական արկածները, այդ թվում՝ այս պատերազմի ժամանակ։

Հողերը հանձնեցիք թուրքին, ու վրեքներս իբր մարդ եք բերում Ռուսաստանի՞ց։ Ես ձեր «ինքնիշխան» մանդատները ցայեմ։

Ասեմ, իմանաք։

Այդ խաղաղապահները ձեզ հաստատ չեն պաշտպանելու։ Նրանք հազիվ կարողանան ձեր դավաճանության արդյունքում անդամահատված Արցախի նոր բնագծերը պահեն»։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ