Yerkir.am-ը գրում է.
«Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, դավաճանության ահռելի ակտ է. ասել է «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը «Ռոսիա 1» հեռուստաընկերության «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» թոք-շոուի եթերում:
«Կարող եմ նաև հաստատ ասել, որ Շուշին չի հանձնվել: Շուշիում մի կարճ ժամանակահատված կար, որի ընթացքում նրանք (ադրբեջանական զորքերը) մտան, բայց նրանց դուրս վռնդեցին այնտեղից, և իմ ընկերները, որոնք հերոսաբար կռվել են այնտեղ, հետ վերցրին քաղաքը, պատրաստվեցին տանկեր մտցնելու համար, և այդ պահին հաջորդեց նահանջելու հրամանը: Դա հեռանալու հրաման էր: Շուշին չէր կարող հանձնվել, կարող էր միայն դավաճանվել, ինչն արվեց: Բոլոր նրանք, ովքեր այնտեղ էին, հասկանում են իմ խոսքերը: Ընդհանուր առմամբ, սա վիթխարի դավաճանության գործողություն է հարյուր տոկոսանոց գործակալների կողմից»,- ասել է Կուրղինյանը:
Քաղաքագետը նշել է, որ կան «երեք մատներ»՝ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը կատարում է MI-6-ի՝ բրիտանական հետախուզության սպա Ռիչարդ Մուրի հրամանները, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որը նույնպես գործում է Մեծ Բրիտանիայի թելադրանքով, իսկ մոտակայքում գտնվում է Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Այս բոլոր «մատները» միասին խաղում են մեկ խաղ», – նշել է Կուրղինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը