Միքայել Մինասյանը գրում է․ «96 ԺԱՄ ՄԻՆՉԵՎ ԱՊԱԳԱ
Հարգելի՜ հայրենակիցներ, սա գրում եմ, որպես մարդ, ով քաջածանոթ է մեր երկրի քաղաքականությանը, գիտի ռեգիոնալ ուժերին, ծանոթ է, թե ինչպես են բանակցվում հայտարարությունները և ինչպես կարելի է փոխել դրանք՝ նույնիսկ վերջին րոպեին։ Այդ պատճառով, խնդրում եմ, ուշադիր կարդացեք։ Պատասխանատու ձևով հայտարարում եմ.
1. Ամեն ինչ ԴԵՌ անվերադարձ կորած չէ։
2. Հայաստանում դեռ կա հույս ինչ-որ բան փրկելու։
3. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար:
4. Սա իշխանության կռիվ չէ, սա հողի, արժանապատվության և անվտանգության կռիվ է։ Միայն Նիկոլն է կռվում իշխանության համար։
5. Նիկոլը ցանկանում է միայն մնալ իր պաշտոնին։ Նիկոլի հեռացումով միայն ցանկանում ենք փրկել հայրենիքը: Հայաստանում այլևս չկա քաղաքականություն։ Հետևաբար մի ընկեք Նիկոլի քաղաքական թակարդը:
6. Դեռ կարող ենք հասցնել։ Վստահեցնում եմ՝ դեռ կարող ենք։ Դրեք մի կողմ անցյալը։ Այսօր ժամը 13:00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Բոլորս դեպի Ազատություն։ Բոլորս՝ հանուն Արցախի փրկության։ Կրկնում եմ՝ դեռ հույս կա, դեռ ամեն ինչ կորած չէ։ Ունենք 96 ժամ և ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ։
Հ.Գ. Համախմբում՝ հանուն փրկության. սա է ելքը: Կարևոր չէ կողքիդ կանգնածն ով է, ինչ քաղաքական հայացներ ունի: Սա պատերազմ է, որտեղ կարևոր չէ, թե խրամատում կողքիդ ով է: Եթե հիմա չկանխենք այս աղետը, սերունդները մեզ չեն ներելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը