Համատեղ հայտարարությունը խիստ մակերեսային տեքստ է, որը բազմաթիվ ճակատագրական ճշտումների կարիք ունի, ընդհուպ մինչեւ տարածքային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Համատեղ հայտարարությունը խիստ մակերեսային տեքստ է, որը բազմաթիվ ճակատագրական ճշտումների կարիք ունի, ընդհուպ մինչեւ տարածքային։ Ով է այդ բանակցությունները վարելու, երբ Նիկոլին բոլոր բանակցող կողմերը ցուցադրական կերպով արհամարհում են եւ հրապարակայնորեն նվաստացնում։
Մի օրինակ բերեմ։ 1815-ին, երբ Նապոլեոնը պարտվել էր, Վիեննայում կոնգրես է տեղի ունենում, որտեղ հաղթող երկրները պարտված Ֆրանսիայի ճակատագիրն էին որոշում։ Ֆրանսիան ներկայացնում էր Թալեյրանը, որը կարողացավ պարտված երկրից, օգտագործելով հաղթող երկրների հակասությունները, դառնալ երկու հակամարտող ճամբարներից մեկի հավասարազոր անդամներից մեկը, Ֆրանսիային փրկելով նվաստացուցիչ պարտադրանքներից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը