10 11 2020

Դավաճանի թիմակիցներ, այո, ձեզ եմ դիմում. Արա Վարդանյան

Դավաճանի թիմակիցներ, այո, ձեզ եմ դիմում. Արա Վարդանյան

Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դավաճանի թիմակիցներ։ Այո, ձեզ եմ դիմում...

Կասկած չունեմ, որ ձեր մի մասին էլ են խաբել... Չէի՞ք պատկերացնում չէ, որ Արցախ աշխարհն եք աճուրդի առարկա դարձնելու։ Չէի՞ք գիտակցում չէ, թե ինչ նպատակ ուներ բոլոր ազգային արժեքների ոտնահարումը` Եկեղեցի, բանակ, Երկրապահ և այլն։

Լավ, հիմա գոնե հասկացա՞ք թե ինչ արհավիրք եք բերել բոլորիս գլխին։

Հիշեք մի բան. Ժողովուրդը դավաճանների հետ շատ դաժան է լինում, շատ։ Այս օրհասական պահին դուք ունեք միայն մեկ ճանապարհ` ապաշխարհել, դիմել ժողովրդին և հայցել իրենց ներողությանը և ի վերջո բացեիբաց հայտարարել, որ դուք այլևս որևէ կերպ չեք ուզում փոխկապակցված լինել այս ազգի դավաճանների հետ։ Ժամանակը աշխատում է միայն ի վնաս ձեզ...

Մտածեք ասածիս մասին...»

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ