ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ հայ հասարակության աչքերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձավ պատերազմում պարտության գլխավոր մեղավորը: Այդ մասին նա ասել է Газете.Ru-ի հետ զրույցում:
«Գործող վարչապետը գտնվում է շատ բարդ իրավիճակում: Նրա օրերը՝ որպես երկրի ղեկավար, գրեթե հաշված են: Շաբաթներ առաջ պատասխանատու քաղաքական գործիչներն ասում էին, որ անհրաժեշտ է փոխանցել իշխանությունը զինվորականներին: Փաշինյանը «Թավշյա հեղափոխության» օրերի հաղթող և պոպուլյար առաջնորդից, վերածվել է բոլորվին այլ քաղաքական ֆիգուրի»,- նշել է Զատուլինը:
Նա հավելել է, որ երեկ ձեռք բերված պայմանավորվածություններով բավարարված չեն հակամարտության երկու կողմերն էլ:
«Ռազմական գոծողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը ստիպված քայլ է երկու կողմերի համար էլ: Ադրբեջանն ակնկալում էր ավելին և մեծացնում իր հարձակողական գոծողությունները Թուրքիայի օգնությամբ, իսկ Հայաստանը պարտվեց պատերազմում և կորցրեց տարածքներ»,-եզրափակել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը