09 11 2020

Ասենք մերը չի էլ, հետո ի՞նչ․ ՔՊ-ականը՝ Շուշիի մասին

Ասենք մերը չի էլ, հետո ի՞նչ․ ՔՊ-ականը՝ Շուշիի մասին

Վիլեն Գաբրիելյանը գրում է․

«Մի հատ էս ֆեյսբուքյան գժանոցը թարգեք, էս ինչ ա՞ ստեղ կատարվում, մի պահ կտրվեք կողքից նայեք ինչ է կատարվում, սա ահավոր երևույթ է, այ սա է իրական կատաստրոֆա, այլ ոչ թե Շուշին տալ կամ չտալը, և այս ասած նաև պաշտոնյաններին է վերաբերվում:

Որովհետև հիմա ես հստակ չգիտեմ լիակատար ում վերահսկողության տակ է Շուշին, բայց եթե ասենք մերը չի էլ, հետո ի՞նչ, հետո ի՞նչ, որ մերը չի, հետո ի՞նչ, ի՞նչ եք առաջարկում էս խայտառակ երևույթով, որը հիմա այս տիրույթում տեղի է ունենում, և որը իրականում այստեղ տիրել է գրեթե 50 օր շարունակ՝ լավ լուրից տալի սպանում ենք, վատ լուրից ցայտնոտ եք անում չեմադաննիյ նաստրայենիյով: Հանգստացեք, հանգիստ:

Անգամ, եթե Շուշին էլ մեր վերահսկողության տակ չէ, դա չի նշանակում, որ թշնամին կանգնելու է՞ կամ պատերազմը ավարտվելու է՞: Եվ այո, այդ մի բանը ճիշտ է ասված, ինչքան վախտ է ասում եմ, անկախ ամենինչից պետք է գոտեպնդվել, միայն ամուր թիկունքով է լինում պինդ ճակատ: Եվ այո, անկախ ամենինչից բեկում լինելու է՜: Մեռանք ասելով, տրամադրությունների տատանումը ազդում է բոլորի վրա, անգամ, եթե մահապատժի պես լուր եք լսում, մեկ է՝ եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, սթա՜փ, զու՜սպ, զգո՜ն, խելացի՜, ձի՜գ, պի՜նդ, ամու՜ր, ուժե՜ղ, ինքնավստա՜հ, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, և իհարկե պարտադիր կասկով, միասնական հաղթելու ենք»։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ