09 11 2020

Ադրբեջանցիները սադրում են․ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ և ուժային կառույցների ղեկավարներին

Ադրբեջանցիները սադրում են․ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ և ուժային կառույցների ղեկավարներին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում նաև ուժային կառույցների ղեկավարներին՝ վերջիններիս ուշադրությունը Մոսկվայում և ՌԴ այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպած պրովոկացիաներին սևեռելու նպատակով: Այս մասին հաղորդվում է միության ֆեյսբուքյան էջում:

Նամակներում նշվում է, որ «այն ժամանակ, երբ Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական շտաբն իրենց հայրենակիցներին կոչ են անում զգացմունքներին չտրվել, գործել ՌԴ օրենքների շրջանակում և չպատասխանել հանդունգն արարքներին, ադրբեջանցիները, ղեկավարվելով, ըստ ամենայնի, անմիջապես Բաքվից, շուկաներում և ռուսական քաղաքների փողոցներում իրենց ծայրահեղ արտահայտիչ են դրսևորում»:

Ռուսաստանի հայերի միությունից նաև հույս են հայտնել, որ ՌԴ իրավապահ մարմինները օպերատիվ և կոշտ գործողություններ կկիրառեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ և թույլ չեն տա հակամարտության՝ Ռուսաստանի տարածք տեղափոխումը:

Գրառմանը կից հրապարակված է նաև տեսանյութ, որում երևում է ռուսաստանյան շուկաներից մեկում բարձրացված և սադրիչ գրառմամբ ադրբեջանական դրոշ:

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ