Լեռնային Ղարաբաղում մարտերին Սիրիայից տեղափոխված գրոհայինների մասնակցության մասին հավաստի տվյալները ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը ստացել է այդ թվում՝ Մերձավոր և Միջին Արևելքի իր գործընկերներից: Այդ մասին "Россия сегодня" –ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է կառույցի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Նրա խոսքով՝ «այդ տվյալները հավաստի են»:
«Այդ տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տաբեր աղբյուրներից, մեր գործընկերներից, Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում մեր գործընկեր ծառայություններից»,- մանրամասնել է Նարիշկինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը