Ես բոլոր քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակից եմ եղել՝ քաղաքաշինական, մշակութային, բնապահպանական և այլն, և այդ քաղհասարակության շատ երևելի ներկայացուցիչներ, երբ այսօր վանդալիզմի է ենթրակվում մշակութային ժառանգությունը ձայն չեն հանում, բնապահպանական ահռելի խնդիրներ կան, ձայն չեն հանում։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Հիշում եք, մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին, առաջինն այդ դեմ եղողներից մեկը, ով իմ աշխատասենյակից դուրս չէր գալիս, Արայիկ Հարությունյանն էր։ Որտե՞ղ են հիմա նրանք, և ես ինձ թույլ եմ տալիս ասելու՝ պարզվեց, որ այդ քաղհասարակության մի ճնշող մասը պարզապես վարձկաններ էին և սպասարկում էին օտար օրակարգեր։ Երբ այսօր Հայաստանում մարդու իրավունքները ջախջախված են և ոտնատակ են տրված, որտեղ է Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, որտեղ են այն գրանտներով սնվող ՀԿ-ները, որոնք խոսում են դատական իշխանության բարեփոխման, նոր Հայաստան կերտելու մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը