04 11 2020

Արայիկ Հարությունյանն ակնարկեց՝ շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս. Պեգով



Մարտունու վրա հարձակումը հետ է մղվել Արցախի հերոսների զավակների կողմից: Այս մասին Wargonzo նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ անցյալ պատերազմի դաշտային հայտնի հրամանատարների որդիները այսօր, ինչպես իրենց հայրերը, ոչ միայն պարզապես մարտնչում են ճակատում, այլեւ իրական սխրանքներ են գործում: «Նախօրեին Մարտունիում կասեցվեց լայնածավալ տանկային առաջխաղացումը: Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում ճակատից շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս: Իսկ այն հարցին, թե ինչու է նա վտանգում իր կյանքը` պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահն այդպես էլ չպատասխանեց: Կարծես դա ինքնըստինքյան հասկանալի է, եւ այլ կերպ վարվել պարզապես անհնար է: Հպարտ եմ ծանոթությամբ»,- գրել է լրագրողը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ